Friday, October 8, 2010

ՍՓՅՈՒՌՔԸ ՈՒՂԻՆԵՐ Է ՈՐՈՆՈՒՄ

Հարավային Կալիֆոռնիայի Հայկական Հետազոտությունների Ինստիուտը պատրաստում է գիտաժողով “Հայկական Սփյուռք. Ընտրովի ղեկավարություն և համաշխարհային կառուցվածք” թեմայով, որի նպատակն է գտնել այն ռազմավարությունը, որը կնպաստի հայերի միությանը: Այն տեղի կունենա նոյեմբերի 20-ին:
Բանախոսները կլինեն հայտնի քաղաքական գործիչ Ջորջ Դոքմեջյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, California Courier-ի հրատարակիչ Հարութ Սասունյանը, լրագրող Մարկ Արաքսը, ՄԱԿ Ավագ խորհրդական, պրոֆեսոր Լեւոն Մարաշլյանը և մի շարք համալսարանական պրոֆեսորներ, տեղեկացնում է Ժան Էքյանը Փարիզից:

No comments: