Friday, October 8, 2010

ՀՀՇ-ն ադրբեջանական «Մուսավաթի» հետ համատեղ հայտարարությամբ է հանդես եկել

HayNews.am.8-10-2010- Այսօրվա մամուլից կարելի է տեղեկանալ, որ ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը Գերմանիայի Պոտտսդամ քաղաքում ադրբեջանական «Մուսավաթ» և Վրաստանի հանրապետական կուսակցությունների հետ համատեղ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես նշված է, թե «այս կուսակցությունները պետք է համագործակցեն իրենց համար համընդհանուր սկզբունքների հաստատման գործում»:
Նկատենք, որ «Մուսավաթի» կողմից հայտարարությունը ստորագրել է Իսա Ղամբարը, իսկ Վրաստանի կողմից Դավիթ Ուսուպաշվիլին:
-------------------
Հ.Գ.
Ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցությունը ստեղծվել է 1911 թ-ին և իր գործունեության հիմքում ի սկզբանե դրել է հակահայկականությունն ու հայատյացությունը: «Մուսավաթի» հիմնադիրների կողմից տարբեր ժամանակներում անցակցվել են հայկական շրջանների էթնիկ զտումներ, որոնք այլ կերպ. քան ցեղասպանություն, չի կարելի անվանել:

No comments: