Monday, October 11, 2010

Թուրքերն անցել են Հայաստանի սահմանը

Tert.am. 11-10-2010- Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչները հատել են Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը և Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան:
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` այդ ակցիային, որի նպատակն էր կոչ անել Անկարային բացել Հայաստանի հետ սահմանը, մասնակցել են «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թուան Բեքլևչին, կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքը, կուսակցության Կարսի նահանգային գրասենյակի ղեկավար Գյունդար Գյուլթեքինը, ինչպես նաև մի շարք այլ անձինք:
«Եթե մինչև 2011թ. սահմանը չբացվի, մենք հազար հայ և հազար թուրք երիտասարդների հետ միասին նույն ձևով անցնելու ենք սահմանը: Մենք պահանջում ենք, որ երկու երկրների իշխանությունները դրական պատասխան տան սահմանը բացելու մեր կոչին»,- հայտարարել է Թունա Բեքլևչին:

No comments: