Monday, October 11, 2010

Թուրք ազգայնականը հաշիվ է պահանջել Կուստուրիցայից

Tert.am. 11-10-2010- Թուրքիայի Անթալիա քաղաքում «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունեցել միջադեպ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ռեշաթ Օքթայը կոշտ քննադատության է ենթարկել աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի` կինոփառատոնին մասնակցությունը, ինչի համար դահլիճից դուրս է հրավիրվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet օրաթերթը:
«Ես քննադատում եմ այստեղ մի մարդու ներկայությունը, ով ծաղրի ու անարգանքի է ենթարկել մեր բոսնիացի եղբայրների դեմ իրականացված ցեղասպանությունը: Այդ մարդը նախ պետք է պատասխան տա իր խոսքերի համար»,- հայտարարել է թուրք ազգայնականը, որից հետո նրան անվտանգության աշխատակիցները բռնի ուժով հանել են դահլիճից:

No comments: