Saturday, November 13, 2010

Ադրբեջանի պետնավթընկերությունը մտադիր է վերահսկել Հայաստան մտնող գազատարը

Diplomat.am. 13-11-2010- Ադրբեջանի պետնավթընկերությունը (SOCAR) մտադիր է վերահսկողության տակ վերցնել Ռուսաստան-Հայաստան գազատարը: Այս մասին հայտարարել է SOCAR-ի նախագահը:
Նշենք, որ Հայաստանը գազով ապահովող Ռուսաստան-Հայաստան գազատար խողովակաշարը անցնում է Վրաստանի տարածքով:
SOCAR-ի նախագահի խոսքով` SOCAR-ն արդեն դիմել է տվյալ խողովակաշարի սեփականատիրոջը` Վրաստանի պետական գազի ընկերությանը, և իր ցանկությունն է հայտնել մասնակցելու սեփականաշնորհման գործընթացին:
Դրա հետ մեկտեղ, Ռ. Աբդուլլաևը հայտնել է, որ SOCAR-ն ապահովում է Վրաստանի գազի շուկայի պահանջարկի 70-75%-ը: SOCAR-ը շարունակում է իր աշխատանքները Վրաստանի մարզերում, և փաստորեն, բացի Թբիլիսիից, երկրի գազի ողջ համակարգը գտնվում է ընկերության վերահսկողության տակ:

No comments: