News.am. 18-12-2010- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության հարցով առաջիկա 48 ժամվա ընթացքում քվեարկության անցկացման մասին տեղեկությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայի ԱԳՆ-ում։Թուրքական կողմից հիշյալ նախաձեռնությանը առաջինը արձագանքել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը՝ կոչ անելով ամերիկյան հասարակությանը ողջախոհություն ցուցաբերել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ խնդրելով, որ Քլինթոնը նախաձեռնություն ցուցաբերի՝ կանխելու համար հայկական բանաձեւը։
Քլինթոնը նշել է, որ այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել եւ վստահեցրել, որ ամեն ինչ կարվի նախագիծը արգելափակելու համար։
Նշենք, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսին փորձում է մինչ իր լիազորությունների ավարտը (2011-ի հունվարի 3) Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը ընգրկել օրակարգ՝ քվեարկության համար։
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, այս տարվա մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 «կողմ», 22 «դեմ» ձայներով ընդունել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment