Saturday, December 18, 2010

Ստամբուլում վախճանվել է հայտնի հայազգի գրող Երվանդ Կոբելյանը

News.am. 17-12-2010- Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում մահացել է ստամբուլահայ հայտնի գրող Երվանդ Կոբելյանը։
Երվանդ Կոբելյանը ծնվել է 1923-ին Ստամբուլի Ռումելիհիսար թաղամասում։ Նախնական կրթությունը ստացել Թադեոսյան դպրոցում։
Կոբելյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Երանի թե») հրատարակվել է 1948-ին։ Այդ ընթացքում աշխատել է մի շարք թերթերում։
1953-ին գնացել է Բեյրութ եւ մեկ տարի անց կրկին եկել Ստամբուլ։ Այնուհետ, 1957-ին կրկին մեկնել է Բեյրութ՝ աշխատելով «Սփյուռք» ամսագրում։
1965-ին որոշել է մեկնել Եվրոպա եւ եկել Ստամբուլ, որտեղ սակայն սկսել է աշխատել հայկական «Մարմարա» թերթում։ Կոբելյանը աշխատել է նաեւ Ստամբուլի «Ժամանակ» եւ «Ակոս» թերթերում:
Նրա ստեղծագործություններից թուրքերեն է թարգմանվել՝ «Հայրենիքը կարոտող խեցգետինը» գիրքը 1998-ին Արազ հրատարակչության կողմից։

No comments: