Tert.am. 18-12-2010- Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը չմտավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով վաշինգտոնյան աղբյուրներ։Թուրքական Anadolu գործակալությունը միևնույն ժամանակ տեղեկացնում է, որ Կոնգրեսի աշխատանքները երկարաձգվել են, և Հայոց ցեղասպանության բանաձևի հետ կապված «ճգնաժամը» հետաձգվել է ընդամենը մի քանի օրով՝ մինչև դեկտեմբերի 21-ը։
Այն բանից հետո, երբ երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին առաջիկա 48 ժամվա ընթացքում պատրաստվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձն ընդգրկել Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում, Թուրքիայի դիվանագիտական կորպուսում իսկական իրարանցում էր առաջացել։
Առաջինն արձագանքեց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, ով Twitter սոցիալական ցանցի միջոցով տարածած հաղորդագրությամբ վստահություն էր հայտնել, թե Ամերիկայի թուրք համայնքն այդ ամենին կարձագանքի հավուր պատշաճի։
«Հայակական կազմակերպություններն արշավ են սկսել 1915թ. իրադարձությունների հետ կապված բանաձևը Ներկայացուցիչների պալատում քվեարկության դնելու համար։ Վստահ եմ, որ ԱՄՆ–ի թուրք հանրությունը կարձագանքի հավուր պատշաճի»,– նշվում էր Թանի հաղորդագրության մեջ։
Մի փոքր ուշ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին է զանգահարել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ խնդրելով նրան միջամտել և կանխել Ցեղասպանության բանաձևի հնարավոր ընդունումը։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարը Դավութօղլուին վստահեցրել է, որ Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ է և խոստացել անել հանրավորինը Ներկայացուցիչների պալատում բանաձևի ընդունումը կանխելու համար։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 «կողմ», 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը։ Այս որոշումից հետո ճգնաժամ առաջացավ թուրք–ամերիկյան հարաբերություններում, և Անկարան, ի նշան բողոքի, Վաշինգտոնից հետ կանչեց իր դեսպան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment