Առաջիկայում կլինեն նոր կադրային փոփոխություններ, lragir.am-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը-Վերջին մի քանի օրերի կադրային փոփոխությունները, Ձեր կարծիքով, ինչով էին պայմանավորված:
-Ես գրեթե համոզված եմ, որ այդ կադրային փոփոխությունները պայմանավորված էին հիմնականում մեկ հանգամանքով. դրանք հետապնդում էին կառավարման որակի մակարդակի բարձրացման խնդիր: Եվ անկախ այս փոփոխություններից, դեռեւս ամիսներ առաջ տարբեր ամբիոններից, այդ թվում իմ կողմից ասվել է, որ անհրաժեշտ է կառավարման ավելի բարձր մակարդակ ապահովել: Եւ հիմա այդ փոփոխությունները կապված են այդ երեւույթի հետ:
-Ամիսներ առաջ բավական լուրջ “փոխհրաձգություն” տեղի ունեցավ ԲՀԿ-ի եւ Էկոնոմիկայի այլեւս նախկին նախարար, ՀՀԿ-ական Ներսես Երիցյանի միջեւ, երբ ԲՀԿ-ն նրան խորհուրդ տվեց պարզապես հրաժարականի դիմում գրել, քանի որ նա ձախողվել էր իր ոլորտում: Ձեր կողմից քննադատություններ են հնչել նաեւ Կառավարության հասցեին: Հիմա այդ փոփոխություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Անկախ պաշտոնատար անձանց հասցեին քաղաքական ուժերի գնահատականներից, մյուս քաղաքական ուժերն էլ են հասկանում, որ քննադատությունը համապատասխանում է իրականությանը: Կադրերի փոփոխությունները բնական պրոցես եմ համարում: Կարծում եմ, որ որոշում կայացնողներն էլ գիտեին, թե որ կադրը կարող է ավելի բարձր մակարդակով կառավարել իրեն վստահված ոլորտը:

-ԲՀԿ-ն այսքանից հետո բավարարվա՞ծ է արդյոք:
-Բավարարված-չբավարարված լինելու խնդիրն անընդհատ պրոցես է, եւ ինքնանպատակ չէ բավարարվածությունը: Պարզապես ցանկացած մտածող քաղաքացի եւ ուժ ուզում է մեկ բան` գործը կատարվի եւ ղեկավարվի այնպիսի մարդու կողմից, որն ավելի իրազեկ է ու կոմպետենտ: Ուստի` բնական է, որ եթե ոմն մեկն ունի խոցելի կողմեր, մասնագիտական ոչ անհրաժեշտ խորություններ, ուստի իրենց տեղը պետք է զիջեն ավելի բարձր մակարդակներին:
-Այսինքն` կարելի՞ է ենթադրել, որ փոխված կադրերը Ձեզ համար խոցելի էին:
-Այդպես է ստացվում, ընդ որում` ոչ միայն մեզ համար, այլեւ ընդհանրապես:
-Իսկ Ձեր կարծիքով, ինչու այս ամենը հենց հիմա տեղի ունեցավ:
-Իշխանությունը պետք է լինի ուժեղ, իրավունք չունի լինելու թույլ: Ուժեղ իշխանությունն ամեն օր նման գործերով չի զբաղվում: Գալիս են փուլեր, պահեր, որ այդ ամենի իրագործումն այլեւս անհետաձգելի է դառնում, եւ ենթադրում եմ, որ սա հենց այդ փուլն է:
-Տեսակետ կա, որ սա նախընտրական քարոզչության հատված է, եւ ընտրություններից առաջ իշխանությունը գնում է նման քայլերի:
-Այո, ինչու չէ, նաեւ նախընտրական փուլում որակական ավելի բարձր թիմով ներկայանալու խնդիրներ կան, եւ դրանում մեղադրելի ոչինչ չկա: Դա քաղաքակրթվելու, զարգանալու ինստիտուտ է: Եվ եթե քաղաքական ուժերը հասարակությանը պետք է ներկայանան, ապա` միայն բարձր մակարդակով: Ես այստեղ դրական միտումներ եմ տեսնում:
-Հավատո՞ւմ եք իշխանությունների անկեղծությանը:
-Հասարակ բան չի իշխանություն կրելը եւ իշխանության մեջ դրսեւորվելը: Անկեղծը շատ հասարակ կատեգորիա է, իշխանությունը չի կարելի որակել կեղծավոր կամ անկեղծ: Իշխանությունը պետք է անի այնպես, որ հնարավորինս կայուն, ուժեղ լինի: Եւ այդ պարագայում հասարակ մահկանացուների կողմից կատարվածը կգնահատվի անկեղծություն, թե ոչ, արդեն գնահատողների խնդիրն է:
-Կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունը վերջին շրջանում թուլացել էր եւ հիմա փորձեց այսպես ուժեղանալ:
-Չեմ կարծում:
-Դուք առաջիկայում ակնկալո՞ւմ եք նոր կադրային փոփոխություններ:
-Իմ համոզմամբ, առաջիկայում, իհարկե, անպայման կլինեն նոր կադրային փոփոխություններ: Նույն գործադիրն էլ գիտի, որ կան մարդիկ, որոնց կարելի է շատ ավելի ուժեղներով փոխել: Եվ, իմ կարծիքով, սկսված գործը կիսատ չեն թողնի:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
«Լրագիր» 18-12-2010

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment