Saturday, December 18, 2010

Հազարավոր քրիստոնյաներ լքում են Իրաքը. ՄԱԿ

HayNews.am. 18-12-2010- Բաղդադում և Մոսուլում քրիստոնյաների դեմ իրականացված ահաբեկչություններից հետո Իրաքը լքում են հազարավոր քրիստոնյաներ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով ներկայացուցիչ Մելիսսա Ֆլեմինգը:
«Մեր տեղեկությունների համաձայն, Իրաքը լքել են շուրջ 1000 քրիստոնյա ընտանիքներ: Նրանց մեծ մասն ապաստան է գտել Հյուսիսային Իրաքում` կամ Քրդստանում, որտեղ քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքն ավելի հանդուրժողական է»,-ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան և հավելել, որ այս պայմաններում «դատապարտելի է Շվեդիայի գործողությունները, քանի որ այս երկիրն արտաքսում է Իրաքից մազապուրծ եղած փախստականներին, որոնց մեջ շատ են նաև քրիստոնյաները»:

No comments: