Saturday, December 18, 2010

Հայաստանի նախագահը ահաբեկչության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել իրանցի գործընկերոջը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի Իսլամական Հանրապետության Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, որում մասնավորապես ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետեւանքով զոհվեցին Իրանի մահմեդականների համար սրբազան` Թասուա եւ Աշուրա սգո արարողություններին մասնակցող տասնյակ անմեղ քաղաքացիներ:
Խստորեն դատապարտելով այդ ահաբեկչական անմարդկային արարքը` անկեղծ ցավակցություն եմ հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին»:
Նշենք, որ դեկտեմբերի 15-ին ահաբեկչություն էր եղել Սիստան եւ Բելուջիստան նահանգի Չաբահար քաղաքում, իմամ Հուսեյնի մզկիթի մոտ:
Արդյունքում տասնյակ մարդիկ էին զոհվել: Տեղական իշխանությունների տվյալներով զոհվածները հավատացյալներ էին, որոնք մասնակցում էին Աշուրա տոնին:
ISNA գործակալության տվյալներով, տուժել են 50 մարդ, զոհվել է 15 մարդ: Ահաբեկչությունն իրականացվել էր երեք մահապարտների կողմից:

No comments: