Diplomat.am. 18-12-2010- «Ես կարծում եմ, որ «լուռ դիվանագիտությունը», որի մասին խոսում է թուրք ղեկավարությունը, չի համապատասխանում իրականությանը», -հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ Թուրքիան ձախողեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, ոչ մի իրական դիվանագիտական գործընթաց կողմերի միջև չի եղել: «2010թ.-ը ապացուցեց, որ թուրքական էլիտան պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը», -նշել է հայ փորձագետը: Անդրադառնալով 2011թ. հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացմանը, Ռուբեն Մելքոնյանն ասել է, որ մինչև 2011թ. երկրորդ կեսը այդ հարցում առանձնապես զարգացումներ չեն լինի: Սակայն հայ փորձագետը չի բացառել, որ թուրք իշխանությունները, մասնավորապես ապրիլի 24-ին, կարող են դիմել ձևական քաղաքականության, որպեսզի համաշխարհային հանրությանը ցույց տան, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացն առաջ է գնում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment