News.am. 18-12-2010- Հայկական, հրեական, քրդական ու սիրեական լոբբիներն ԱՄՆ-ում կարող են միավորվել ընդդեմ Թուրքիայի: Այս մասին գրում է թուրք սյունակագիր Սեմիխ Իդիզը «Hurriyet Daily News»-ի իր հոդվածում:Ինչպես նշել է հեղինակը, այս տարին նշանավորվել է հայերի Ցեղասպանության մասին վերհիշելու «շրջանի» բացմամբ:
Թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացմամբ՝ պետք է հաշվի առնել նաեւ Էրդողանի դիրքորոշումը Սիրիայի եւ Իրավի վերաբերյալ, ինչպես նաեւ փորձերը մտերմանալ այնպիսի ռադիկալ կուսակցությունների հետ, ինչպիսիք են Համասը եւ Հըզբոլլահը: Այս համատեքստում նա ընդգծում է, որ Թուրքիան այլեւս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականներին վրա՝ ակնկալելով վերջինիս աջակցությունը Իսրայելի հարցում:
«Թուրքիայի խիստ դիրքորոշումը Իսրայելից ներողություն պահանջելու հարցում միայն թեժացնում է վերջինիս թշնամանքը Թուրքիայի հանդեպ»,- նշվել է հոդվածում:
«ԱՄՆ-ում հայկական խիստ ակտիվությունը վկայում է այն մասին, որ նրանք հույս ունեն՝այս անգամ Կոնգրեսի կողմից կվավերացվի Ցեղասպանությունը: Նրանք, ինչպես երեւում է, հսկայական առավելություն ունեն: Այդուհանդերձ, առկա է նաեւ ֆորս-մաժորային իրավիճակի հնարավորությունը: Չնայած հակաթուրքական տրամադրությունների՝ «գլոբալ ռազմավարական պատկերացումներից ելնելով» ԱՄՆ-ն դժվար ճանաչի Ցեղասպանությունը: Հայերին սպասում է հերթական հիասթափություն»,- գտնում է հեղինակը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment