Wednesday, January 19, 2011

Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից իսրայելցի գործիչը հեռանում է քաղաքականությունից

News.am. 19-1-2011- Քնեսեթի պատգամավոր, «Մերեց» կուսակցության անդամ, իսկ 2008 թվականին կուսակցության նախագահ դարձած, Հայաստանի եւ Իսրայելի բարեկամության միջխորհրդարանական խմբի հիմնադիր Խամի Օրոնը որոշել է մի քանի ամսից հեռանալ քաղաքականությունից:
Օրոնը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման վառ կողմնակիցներից մեկը: Նա այս տարի կդառնա 71 տարեկան:
«Nouvelles dArménie» պարբերականի հաղորդմամբ, Օրոնը եղել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ժնեւյան նախաձեռնողներից մեկը :

No comments: