Wednesday, January 19, 2011

ԵՐԲ ԹՈՒՐՔԻԱՆ ԿԼԻՆԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ

«Լրագիր» 18-1-2011- ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով, այսօր պետական այցով ժամանել է Հունաստանի Հանրապետություն:
ՀՀ նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն` ուղղված մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը: ԶԼՄ ներկայացուցիչների հետ ունեցած համատեղ ճեպազրույցում Սերժ Սարգսյանը մասնավորապես խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարևան երկրներին վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց չգտանք անհրաժեշտ քաղաքական կամք Թուրքիայի կողմից: Ես ուրախ եմ լսելու, որ նաև մեր գործընկերները դեմ չեն Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը, բայց այդ նպատակակետն անցնում է սեփական անցյալի և հարևանների հետ քաղաքակիրթ գործակցության ճանապարհներով: Եւ երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին, մենք կունենաք ավելի կանխատեսելի հարևան, ասել է Սերժ Սարգսյանը:

No comments: