Wednesday, January 19, 2011

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ

«ԱԶԳ», 19-01-2011- Ինչպես տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ տեղեկատվական բաժնի տարածած հաղորդագրությունից, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Թուրքիա կժամանի հունվարի 20-ին: Նույն աղբյուրը հաղորդում է, որ Լավրովը կհանդիպի իր թուրք գործընկերոջը` Ահմեդ Դավութօղլուին: Երկու նախարարների նախագահությամբ տեղի կունենա ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի առաջին նիստը, որի ժամանակ «կքննարկվեն երկկողմ համագործակցության խմբի աշխատանքի կազմակերպման հարցեր»: «Նախարարները նաեւ մտքեր կփոխանակեն երկկողմ ու միջազգային օրակարգի հարցերի շուրջը, այդ թվում` Հարավային Կովկասի իրավիճակի»: Հատկանշական է, որ Լավրովը «Հարավային Կովկասի իրավիճակը» քննարկում է թուրք պաշտոնակցի հետ մինչեւ հունվարի 24-ը. հենց այդ օրը Մոսկվայում ՌԴ նախաձեռնությամբ կկայանա Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով եռակողմ հերթական հանդիպումը:

No comments: