Wednesday, January 19, 2011

Ռեկորդային թվով ծնունդներ Ադրբեջանում

2010-ին Ադրբեջանում ծնվել է 165,6 հազար երեխա եվ մահացել է 53,6 հազար մարդ: APA գործակությանը պետական վիճակագրական կոմիտեում հայտնել են, որ սա ռեկորդային ցուցանիշ է , երբ ծնվածների թիվը մահացածների թվին գերազանցում է 3.1 անգամ: Նման բան տեղի չի ունեցել վերջին 16 տարվա ընթացքում: Վիճակագրությունը նաեվ փաստում է, որ նորածինների մոտ 54 տոկոսը տղաներ են, իսկ 46-ը` աղջիկներ:

No comments: