Wednesday, February 2, 2011

Ամերիկացիները որդեգրել են 18 հայ երեխաների

News.am. 2-2-2011- ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույց է հրապարակել միջազգային որդեգրումների վերաբերյալ:
Ըստ փաստաթղթի՝ 2010 ֆինանսական տարում ԱՄՆ իշխանությունները 11 հազար 59 ներգաղթի վիզա են տվել երեխաներին, որոնց որդեգրել են ԱՄՆ-ում:
2010թ. ամերիկացիները Հայաստանից որդեգրել են 18 երեխաների: Ռուսաստանը զբաղեցրել է երրորդ տեղը (1082): Առաջին տեղում Չինաստանն է (3401), ապա Էթովպիան՝ (2513):
Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիները երեխաներ են որդեգրել մյուս հետխորհրդային երկրներում՝ Վրաստանից՝ 2, Ղազախստանից՝ 181, Ուկրաինայից՝ 445, եւ այլն:

No comments: