Wednesday, February 2, 2011

Սլովակիայի «Տիադեզ» ամսագիրն անդրադարձել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստին, այն անվանելով վանդալիզմ

Սլովակիայի հայտնի «Տիադեզ» ամսագրում հոդված է տպագրվել Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման փաստի վերաբերյալ:
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:
Գերեզմաններ, որոնք աղաղակում են
Երբ 2005 թվականի ամռանը շոտլանդացի գիտնական Ստիվեն Սիմը այցելեց Նախիջեւան, որը դարերով հայերով բնակեցված մի տարացք է եղել Հարավային Կովկասում, սակայն այժմ պաշտոնապես մտնում է Ադրբեջանի կազմի մեջ, պարզեց մի ապշեցուցիչ փաստ. հազարամյա հնության խաչքարները, որոնք նա ուզում էր հետազոտել, եւ որոնք պիտի գտնվեին Իրանին սահմանամերձ մասում, այլեւս գոյություն չունեին... նրանք ոչնչացվել էին: Այնուհետեւ Սիմը ձերբակալվեց, որպես ... հայկական գործակալ:
Այս պատմության մեջ նա է ապշեցուցիչը, որ չնայաց անցել է հինգ տարի Կովկասի հրաշալիքներից մեկը հանդիսացող այս կոթողների ոչնչացումից հետո եւ չնայած կատարվածը դատապարտող հնչած որոշ կոչերի, ոչինչն չի փոխվել: Լոնդոնյան «Թայմս»-ը այս արարքը նմանեցրեց Թալիբանների կողմից Աֆղանական Բամնիան քաղաքում երկու Բուդդայական արձանների ոչնչացման փաստին: Նույնիսկ Եվրոպայի Խորհուրդը այն ժամանակ կատարվածը դատապարտող որոշում ընդունեց, բայց դրանից ոչինչ չփոխվեց: 2003 թ.ից Բամիանում աշխատում է համաշխարհային մասնագետների մի ամբողջ կոլեկտիվ, որը բարեհաջող կատարում է Բուդայի արձանների վերականգնողական աշխատանքները արեւմտյան աղբյուրների կողմից ֆինանսավորմամբ: Ջուլֆայի հայկական գերեզմաններն, որոնք սկզբում պահպանվում էին ամերիկյան, իսկ հետագայում նոր զելանդական զորքերի միջոցով, ոչ մի այդպիսի բախտի չարժանացան: Ավելին, Ջուլֆայի պատմական գերեզմանոցի տեղն այսօր...հրաձգարան է տեղավորված:
Սակայն, մի փոփոխություն, այնուամենայնիվ կատարվել է, բայց ոչ վերն ասվածը շտկելու ուղղությամբ: ՆԱՏՕ-ի երկրները, դրանց մեջ էլ Սլովակիան, անցյալ տարեվերջին Լիսաբոնյան վեհաժողովում քննակվող Արցախի խնդրի շուրջ պահեցին Ադրբաջանի շահերը. Հյուսիս-ատլանտյան դաշինքն ընդունեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, անկախութոյունն ու սուվերենությունը» հաստատող մի բանաձեւ` անտեսելով հայերի շահերը:
Համազգեստներով սկինհեդերը
Վերադառնանք խաչքարներին կամ ինչպես ասում են, Ջուլֆայի գերեզմանոցի գերեզմանաքարերին: Ֆրանսիացի հայտնի ճիզվիտ եկեղեցական Ռոդոսի Ալեքսանդրը, որն այցելել էր այս տարածաշրջանը 1648 թվին, գրանցել էր տասը հազար խաչքար: Երկու հարյուր հիսուն տարի հետո այդ թիվը կիսով պակասել է: Այս պատմական եւ մշակութային մեծ արժեք ներկայացնող քարերն օգտագործվել էն ...որպես շինանյութ եւ մեթոդաբար ոչնչացվել են: Ասենք, ոչ նույնիսկ պարսկական Շահը եւ աթեիստ Ստալինը, որոնք քշել տեղահանել են բնիկ քրիստոնյաներին, Ջուլֆայի գերեզմանոցը չեն վնասել, ի տարբերություն ադրբեջանական քաղաքական մարմիններին: 1998 թվականից այս հնադարյան գերեզմանները սիստեմատիկաբար ոչնչացվում էին բուլդոզերներով: Մինչ 2002 թվականը կանգուն խաչքար չէր մնացել: Վերջին աշխատանքները հանձնվեցին զինվորականներին ու վանդալ- խուլիգաններին, որոնք սեփական ձեռքերով ոչնչացրեցին մնացած գերեզմանաքարերը: Ինտերնետով այսօր էլ կարելի է տեսնել Իրանի սահմանից նկարահանված տեսանյութն ու նկարները: Բաքվի իշխանություններն մինչ այսօր հերքում են կատավածը, կեղծում իրականությունը եւ այդ պատճառով մինչ օրս ոչ ոք չի պատժվել նույնիսկ:
Ինչո՞ւ ենք այս թեմային այսօր անդրադառնում: Կա երկու պատճառ: Առաջին պատճառն արդարության վերականգնումն է: Հանցագործությունը կատարվել է, հանցագործները հայտնի են` մեղադրյալների անուններն նույնպես, իսկ հուշաքարերն, որոնց մասնիկները կարող են զարդարել աշխարհի բոլոր թանգարանները, մեր ուշադրությանն կենտրոնում պիտի լինեն: Երկրորդ պատճառը հետեւյալն է: Ադրբեջանը իրեն ներկայացնում է, որպես արեւմտյան դաշնակից եւ մուսուլմանական չափանիշներին համեմատ ունի արեւմտյան չափանիշներ: Արեւմուտքի համար նա ռազմավարական գործընկեր է, որի ժողովուրդն ունի բավականին արեւմտամետ մտածելակերպ: Սրան գումարած նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համաձայնության գալու դեպքում դառնում է Հարավ-արեւելյան Եվրոպայի, այդ թվում նաեւ Սլովակիայի համար կարեւոր գործընկեր էներգետիկայի ոլորտում:
Նաբուկո գազատարը Կովկասով անցնելու դեպքում Ադրբեջանին ավելի կկապի Եվրոպայի հետ, քանի որ այն շահավետ է երկու կողմերի համար էլ: Այ այստեղ էլ ծագում է գործելու կարեւոր պահը. Ադրբեջանի հետ համագործակցող երկրները պետք է փորձեն անել ամենն, այդ մուսուլմանական երկրի տարածքում գտնվող քրիստոնեական հուշարձանների պահպանության համար: Եթե Բուդդայի արձաններն կարելի է վերականգնել գնալով Աֆղանստանում գործող Թալիբանի կամքին հակառակ, ապա առավել եւս կարելի է ուսումնասիրել ու վերկանգնել Ջուլֆայի պատմական հուշարձաններից այն ամենն, ինչ փրկման ենթակա է: Եվրոպայի հնարավորություններն այստեղ շատ ավելի մեծ են, անկասկած: Վաշինգտոնն ամբողջովին կենտրոնացած է Աֆղանստանի վրա եւ նրա հայտնվելն Իրանի սահմանամերձ գոտում ավելորդ կրքեր կբորբոքի: Եվրոպական երկները, եւ հատկապես նրանք, որոնք լավ կապերի մեջ են Մոսկվայի հետ /Հայաստանը Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է/ եւ Ադրբեջանի հետ նոր առեւտրական կապեր են հաստատել, կարող են ավելի օգտակար լինել: Վերջին հաշվով հիմա դրա համար ամենալավագույն ժամանակն է, երբ թուրք-ռուսական կապերի զարգացումը վերելք է ապրում»:

No comments: