Wednesday, February 2, 2011

Իրանի հետ համագործակցող մի շարք ընկերություններ հայտնվել են ԱՄՆ «սև ցուցակում»

Tert.am. 2-2-2011- ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ 6 ֆիզիկական անձանց և 5 ընկերությունների «սև ցուցակ» է մտցրել, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքի կայքը։
Դրա պատճառ է հանդիսացել նրանց կողմից Իրանի բալիստիկակական հրթիռ ստեղծելու ծրագրերի ֆինանսավորումը և աջակցությունը, հայտարարել է ֆինանսական հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի գծով ԱՄՆ ֆինանսերի նախարարի տեղակալ Սթյուարթ Լևին։ Նշվում է նաև, որ «սև ցուցակում» հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց բոլոր հաշիվները ԱՄՆ ֆինանսաբանկային համակարգում հայտնաբերվելու դեպքում կսառեցվեն։ Ամերիկայի քաղաքացիներին և կազմակերպություններին արգելվել է որևէ կապ ունենալ ցուցակում հայտնվածների հետ։
Ցուցակում մի շարք իրանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ներառվել է Թուրքիայի երկու քաղաքացի և թուրքական երեք ընկերություն։
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով 2007-2008թթ.–ի ընթացքում այդ ընկերությունները ավելի քան 7 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն են ցուցաբերել իրանական Օդատիեզերական արդյունաբերության կազմակերպությանը (AIO)։

No comments: