Wednesday, February 2, 2011

Լինդբլադն աշխատում է Ադրբեջանի համար

Panorama.am. 2-2-2011- Ըստ «Առավոտ»-ի` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ հայտնել է, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով նախկին համազեկուցող Գորան Լինդբլադն այժմ Վեհաժողովում պայմանագրով լոբբիստ է աշխատում. «Պրն Լինդբլադը ներկա էր բոլոր նիստերին, և ժուռնալիստներից մեկի՝ իրեն ուղղված հարցին, թե ինչ է անում այնտեղ՝ նա պատասխանել է, որ ինքը պայմանագրով աշխատում է պատվիրակություններից մեկի համար»:
Իր հերթին, Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Բնականաբար՝ Ադրբեջանի պատվիրակության համար: Եվ տեղեկացնեմ, որ 1 ամիս առաջ Մևլութ Չավուշօղլուն Լինդբլադին պարգևատրել է շքանշանով»:

No comments: