Wednesday, February 2, 2011

Թուրքերն աշխատում են իրենք իրենց դեմ

Panorama.am. 2-2-2011- «Երկիրը» զրուցել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Այս օրերին թուրքերի կողմից մեկնարկած հաքերային արշավի մասին խոսելով` փորձագետն ասել է, որ «1923 թուրքական խումբ» անունով հաքերները հարձակումներ են իրականացնում բոլոր այն կայքերի վրա, որտեղ Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներ կան եւ թողնում են հակահայկական գրություններ` այդպիսով աշխատելով իրենք իրենց դեմ, ամբողջ աշխարհով նորից բարձրացնելով Ցեղասպանության հարցը եւ բացասական վերաբերմունք ստեղծելով իրենց հանդեպ, գցելով սեփական երկրի հեղինակությունը:

Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ մեզ մոտ կայքերի պետական հատվածը արդեն իսկ լուրջ պաշտպանված է. «2009 թվականի աշնանից ազգային անվտանգության ծառայությունն է հետեւում պետական կայքերին, եւ այդ ժամանակվանից այս կայքերի վրա հաջողված հարձակում չի գրանցվել»: Մի փոքր այլ է իրավիճակը մասնավոր հատվածում, թեեւ այստեղ էլ շատերն սկսել են ուշադրությունը սեւեռել անվտանգության վրա, եւ 2 տարի առաջվա հետ եթե համեմատենք, դրական միտումն ակնհայտ է:

No comments: