Monday, May 30, 2011

«Թեհրան - մի փոսթերի պատմութիւն»

Սույն թվի ապրիլի 26-ին, վերոհիշյալ վերնագրով մի կարճ լուր էր տեղադրվել թեհրանահայ նորաստեղծ »Հայելի» կայքէջի վրա, որով տեղեկացնում էր. «Ինչպէս ամէն ապրիլ, Թեհրանի փողոցների պատերի» մանաւանդ հայաբնակ թաղամասերում, Եղեռնին վերաբերող որմազդներ (փոսթեր) են փակցւած: Շաբաթ, ապրիլի 23-ին, Քարիմխան Զանդ պողոտայում, փակցւած որմազդները ծածկւել էին սպիտակ ներկով ու դրանց վրայ յայտնւել էր թուրքական կարմիր աստղ ու լուսինը: Մի քանի ժամ անց, սակայն, դրանց վրայ աւելացաւ այլ գրութիւն՚:
Ողջունելի, հետաքրքիր և ժամանակին լրատվություն էր, թեև այնտեղ չէր հիշատակվում, որ խոսքը վերաբերում է «Արաքս» շաբաթաթերթի հրապարակած որմազդին: Իսկ թուրք ազգայնականների կողմից հայերիս «նվիրված» այդ առիթը հակառիթի վերածեցին դաշնակցական մերօրյա «ֆիդայիները», որոնք բացի իրենցից ուրիշ ոչ ոքու հայ չեն համարում և սարսափում են այլոց ներկայությունից, լրացրին թուրքի գործը, ապրիլի 23-ի կեսգիշերին, երևի նույն այն ժամերին, երբ Կոմիտաս վարդապետին ձերբակալեցին թուրքերը, բոլորի աչքից թաքուն, իրենց որմազդերը փակցրեցին ՙԱրաքս՚-ի որմազդերի վրաª Առաջնորդարանի պատերից սկսած մինչև այլ տեղեր:
Թրքավայել այդ արարքից ընդամենը քանի ժամ հետո, նույն այդ «տղաների» պատասխանատուները, օրը լուսով, հայ ժողովրդի միասնականության մասին էին խոսում:
«Դե՜ եկ վարդապե՛տ, ու մի՛ խենթանա…»:
«Արաքս» թիվ 205, Մարտ 2011

No comments: