Saturday, May 21, 2011

Իսրայելի խորհրդարանական հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը

Իսրայելի խորհրդարանի կրթության եւ մշակույթի հանձաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանում քննարկելու պահանջը:
Թուրքական TRT-ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողով էր ներկայացրել ձախ ուղղվածության «Մերեց» կուսակցությունը, որին աջակցել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումը քննարկելու պահանջը խորհրդարանական հանձնաժողովում հավանության է արժանացել ձայների մեծամասնությամբ:
Նշենք, որ մինչ կրթության հանձնաժողով ուղարկելը, Կնեսետի նիստում բոլոր մասնակիցները, այդ թվում Կնեսետի նախագահը, պաշտպանել են քննարկումները շարունակելու որոշումը, ընդգծելով, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան:

No comments: