Tuesday, August 9, 2011

Կոնգրես-կոալիցիա՝ 4-րդ ռաունդ

Tert.am. 9-8-2011- Հայ ազգային կոնգրեսի և իշխող կոալիցիայի պատվիրակությունները ժամանել են Կառավարության ընդունելությունների տուն, և ճիշտ ժամը 12:00-ին սկսվել է ՀԱԿ-կոալիցիա հերթական՝ չորրորդ հանդիպումը։ Հանդիպմանը չի մասնակցում միայն «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նախորդ հանդիպման ժամանակ զգուշացրել էր, որ առաջիկա երկու հանդիպումներին չի ներկայանալու՝ հանգստի մեկնելու պատճառով։
Հիշեցնենք, որ ըստ նախնական պայմանավորության՝ այսուհետ պատվիրակությունները հանդիպելու են ամեն երեքշաբթի և ուրբաթ։ Այսօր քննարկվելու է նախ Հայ ազգային կոնգրեսի, հետո՝ կոալիցիայի առաջարկած հարցը։
Նախորդ հանդիպման ժամանակ ՀԱԿ-ի ներկայացրած պահանջի համաձայն՝ առաջին հարցի լուծմանը հասնելուց հետո միայն քննարկվելու է երկրորդը։

No comments: