News.am. 9-8-2011- Մեկուկես տարվա աշխատանքից հետո, Կալիֆոռնիայում ժամանակավորապես գրանցվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կազմակերպությունը: Այդ մասին հաղորդում է Glendale News Press-ը: Ինչպես նշել է ժամանակավոր կազմակերպության ներկայացուցիչ Կարո Ավետիսյանը, քաղաքական խմբակի ստեղծման փորձերը նա սկսել է մի քանի տարի առաջ, երբ ներկա էր գտնվել Կալիֆոռնիայում դեմոկրատների համաժողովին եւ այնտեղ հանդիպել էր մարդկանց տարբեր խմբեր միավորող մի շարք նմանատիպ կազմակերպությունների: Կարո Ավետիսյանը Գլենդելի դեմոկրատների ակումբի նախագահն է:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն Ավետիսյանին հայտնել են, որ ներկայումս կուսակցության խորհուրդը նման խմբակները չի հաստատում, քանի որ դաշնային օրենսդրությունում կատարված փոփոխությունները նկատելի նվազեցրել են դրանց լիազորությունները: Դրա փոխարեն նրանք Ավետիսյանին խորհուրդ են տվել քաղաքական կուսակցություն ստեղծել. այդ ձեւաչափը թույլ կտա միջոցներ հավաքել եւ թեկնածուներ առաջադրել:
Ներկայումս կազմակերպությունն աշխատում է կանոնադրության վրա:

No comments:
Post a Comment