1in.am. 9-8-2011- Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի՝ «Սիրիայի ներքին գործերը նաև Թուրքիայի ներքին գործերն են» հայտարարությանը, ինչպես նաև խոսեց Սիրիայի դեմ Թուրքիայի կողմից կոշտ քայլերի դիմելու պատրաստակամության և Իրանի շուրջ քաղաքական հնարավոր զարգացումների մասին:
Նրա խոսքով՝ Դավութօղլուին Սիրիա գործուղելը պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից, քանի որ Թուրքիան Սիրիայի վրա ճնշում գործադրելու արդեն երրորդ փորձն է անում։ Բացի այդ, նա կոչ արեց հայերին Թուրքիայի գործողությունները դիտարկել այլ պետության լույսի ներքո: «Թուրքիան ինքնուրույն պետություն չէ, և պետք է բոլորի ուշադրությունը հրավիրել հատկապես այն բանի վրա, որ սիրիական կառավարության զորքերը գործողություններ են ծավալում Թուրքիայի սահմանի մոտ, որոնք քրդաբնակ տարածքներ են: Սա է իրական պատկերը»,- ասաց Շաքարյանցը` ավելացնելով, որ Սիրիայի իրավիճակը բացարձակապես կապ չունի երկրում ժողովրդավարության հաստատման հետ, այլ պայմանավորված է քրդական գործոնով: Նրա խոսքով՝ Սիրիայի իրադարձությունների միջոցով փորձում են գործել քրդերի դեմ, քանի որ Իրաքի քրդերից հետո հաջորդ թույլ օղակը Սիրիան է:
Շաքարյանցը հետաքրքիր զուգահեռներ է տեսնում նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացում կազանյան տապալված փուլի և Սիրիայում կատարվող իրադարձությունների միջև: Նրա խոսքով՝ եթե Դավութօղլուն և էրդողանը շարունակեն իրենց գործողությունները Իրանի դեմ, ապա վերջինս ոչ թե կդիմի պատերազմի, այլ կստեղծի կազմակերպություններ` «հիզբոլահներ», որոնք ներսից կպառակտեն այն երկրները, որոնք աշխատում են ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին:
Անդրադառնալով Իրանին՝ որպես տարածաշրջանային պետության, քաղաքագետը մասնավորապես նշեց, որ Իրանը հզոր քաղաքակրթություն է և շատ լավ գիտի՝ ինչպես կանգնեցնել ցանկացած զավթիչի: Նրա խոսքով՝ այն ուժերը, որոնք Թուրքիային պարտադրում են խառնվել Իրանի և Սիրիայի գործերին՝ արդյունքում այդ երկիրը կդատապարտեն կործանման. «Թուրքիան կհայտնվի զոհի կարգավիճակում»:

No comments:
Post a Comment