Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Սիրիա մեկնելուց առաջ օդանավակայանում Դավութօղլուն որևէ հայտարարություն չի արել։
Այցի շրջանակում Թուքրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկելու են Սիրիայի վերջին զարգացումները։
Նշենք, որ Դավութօղլուի այցից առաջ Դամասկոսը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին, որ եթե նրանք կոշտ քայլերի դիմեն Սիրիայի նկատմամբ, կստանան համարժեք պատասխան:
«Եթե Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն գա Սիրիա և Դամասկոսին կոշտ ուղերձ հղի, Թուրքիան, որը հրաժարվում է դատապարտել Սիրիայում քաղաքացիական անձանց, ոստիկաններին և զինվորականներին դաժանորեն սպանող ահաբեկիչների գործողությունները, համարժեք կոշտ պատասխան կստանա»,– հայտարարել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի քաղաքական և մեդիայի հարցերով խորհրդական Բոթինա Շաբանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը, անդրադառնալով Սիրիայում շարունակվող արյունահեղությանը, հայտարարել էր, որ Անկարայի համբերությունը սպառվում է:

No comments:
Post a Comment