«Լրագիր» 9-8-2011- Գելլապը Հայաստանում հարցում է արել ու պարզել, որ հայաստանցիների 75 տոկոսը հավանություն է տալիս Ռուսաստանի իշխանության քաղաքականությանը: Այլ կերպ ասած, Գելլապը պարզել է, որ հայաստանցիների 75 տոկոսը ռուսամետ է: Թե որքանով են վստահելի Գելլապի տվյալները, թող յուրաքանչյուր ընթերցող ինքը որոշի:
Օրինակ, այդ առումով հետաքրքրական էր, թե ինչպես մի ժամանակ Հայաստանի քաղաքական տարբեր գործիչներ հանրությանը վարկանիշ էին ներկայացնում, որ ասենք ըստ Գելլապի իրենք ամենավստահելին են կամ ամենահամակրելին:
Արտաշես Գեղամյանն էր ժամանակ առ ժամանակ Գելլապին վկայակոչում եւ ասում, թե ըստ Գելլապի այս կամ այն հարցման ինքն առաջինն է ամենա-ամենալավ գործիչների շարքում, կամ միակն է: Րաֆֆի Հովհաննիսյանն է կարծես թե հիշատակել Գելլապի սոցհարցումներով իր առաջատարությունը:
Բայց, երեւի թե զարմանալի չէ, որ հայաստանցիների 75 տոկոսը կարող է հավանություն տալ Ռուսաստանի իշխանության քաղաքականությանը, այսինքն լինել ռուսամետ: Դրա համար կան մի քանի նախադրյալներ: Ամենից կարեւորը թերեւս այն է, որ հայաստանյան ինֆորմացիոն տիրույթում, արտերկրից ստացվող ինֆորմացիայի առումով գերակշռում է Ռուսաստանից ստացվող տեղեկատվությունը, ընդ որում գերազացապես դրական երանգով, քանի որ ոչ միայն ռուսական հեռուստաալիքներն են այդ երանգով ներկայացնում ռուսական իրականությունը, այլ նաեւ հայկական հեռուստաալիքներն այդ իրականությանն անդրադառնալիս առավելապես դրական երանգավորումով եւ շեշտադրումներով են խոսում:
Ընդ որում, խոսքը թե պաշտոնական քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային, հասարակական, թե կենցաղային հարթություններում առկա վիճակի մասին է: Այդ ամենը առավելապես ներկայացվում է դրական երանգավորումով թե ռուսական հեռուստաալիքներում, թե հենց հայկական հեռուսաալիքներում:
Իսկ հասարակական դիրքորոշումը պայմանավորվում է առաջին հերթին ինֆորմացիոն “սննդով”: Հայաստանում իրականում ոչ թե ռուսամետությունն է համատարած եւ գերակշռող, այլ անտեղյակությունը թե սեփական պետության կյանքի մանրամասներին, թե տարածաշրջանային, թե համաշխարհային զարգացումներին, միտումներին: Հայաստանի հասարակության պատկերացումները այդ առումով դեռեւս գտնվում են խորհրդային ժամանակաշրջանի “սառը պատերազմի” տրամաբանության շրջանակում, որովհետեւ իրական ինֆորմացիոն ազատություն Հայաստանի հասարակությունը չի ստացել: Հայաստանի հասարակությունը ստացել է ինֆորմացիոն աղբ, լավագույն դեպքում` ինֆորմացիոն խոտան:
Իսկ ընդհանրապես, ինֆորմացիոն հոսքը միշտ էլ եղել է առավելապես խեղաթյուրված, մանրամասնորեն զտված, որպեսզի հանրային լայն զանգվածները կյանքի, աշխարհակարգի մասին իրական պատկերացումներում դուրս չգան խորհրդային իրականության կաղապարներից: Չէ որ ինֆորմացիոն ազատությունն (այդ բառի որակական իմաստով) ըմբոշխնող հասարակությունը լինում է առավել պահանջկոտ սեփական իշխանության հանդեպ, լինում է դժվար կառավարելի:
Այլ կերպ ասած, Հայաստանի հասարակությունը փաստացի թերեւս ռուսամետ չէ, այլ պարզապես ռուսներից, ռուսական իրականությունից բացի աշխարհի այլ իրականության, այլ հարթությունների ծանոթ չէ, ռուսականին գոնե մոտավոր չափով համարժեք տեղեկացված չէ, համաշխարհային միտումների մասին տեղեկացված է միայն “դավադրության տեսության” շրջանակներում, “դավադրության տեսության” պրիզմայով: Դա է այսպես ասած Հայաստանի հասարակության ռուսամետության “գաղտնիքը”:
Իհարկե, կան նաեւ այլ բազմաթիվ պատճառներ, որոնք սակայն արագորեն կչեզոքանան կամ կնվազի դրանց նշանակությունը, եթե Հայաստանում ապահովվի համաշխարհային կյանքին առնչվող իրական որակյալ ինֆորմացիոն ազատություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment