Tuesday, November 22, 2011

Թուրքիան Սիրիայի գործերին միջամտելուն կողմ չէ

7Or.am. 22-11-2011- Թուրքիան կողմ չէ երրորդ երկրների միջամտությանը Սիրիայի գործերին, և ինքը չի պատրաստվում նմանատիպ գործողություններ իրականացնել։
Այս մասին անգլիական «Բի–Բի–Բի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։ Նա Մեծ Բրիտանիա է ժամանել պաշտոնական այցով։
«Մենք չենք միջամտի, սակայն իրավիճակը Սիրիայում զարգանում է ամենավատ սցենարով»,–հայտարարել է Գյուլը։ Նրա կարծիքով՝ Բաշար Ասադի վարչակարգը փակուղում է և սիրիական ժողովրդի համար արդեն անընդունելի է։
«Ես փորձել եմ ինքս Ասադին համոզել, որ երկրին բարեփոխումներ են անհրաժեշտ, սակայն նա գործում էր դժկամությամբ»,–նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ իր երկիրը Դամասկոսին այլևս չի հավատում։

No comments: