Tuesday, November 22, 2011

Սահմանին կատարվող դեպքերը քաղաքական դրդապատճառներ ունեն. ռազմական փորձագետ

Tert.am.22-11-2011- Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն այսօր անդրադարձավ վերջին օրերին հակառակորդի կրակոցներից հայ զինվորների մահվան դեպքերին՝ նշելով, որ նման դեպքերը պատահական չեն լինում, դրանց հիմքում կան քաղաքական դրդապատճառներ, առևտուր:
«Միևնույն ժամանակ կուզենայի շեշտել, որ այստեղ առկա է զորակոչի ընթացքում նախազորակոչի իրավիճակում որոշակի լարվածություն ստեղծելը, բարոյալքմանը միտված ինչ-որ քայլեր ձեռնարկելը, որպեսզի ազդեն համայն հայության վրա, որ մարդիկ փորձեն խուսափել բանակից, ծառայությունից: Սա հին ավանդական դարձած թուրքական մոտեցում է»,- նշեց փորձագետը՝ կարևորելով հայկական կողմից պատժիչ գործողություների իրականացումը:
Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այսօր հակառակորդի բանակը շատ անգամ մեծ թվով զոհեր է տվել. «Այդ պատժիչ գործողությունները շարունակվելու են, ինչին մենք ականատես կլինենք: Մեկ-երկու սպանություն կհայտնեն, մնացածը կկոծկեն այլ պատճառների տակ»,- նշեց նա:
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն իր հերթին հիշեցրեց, որ այս տարի Ադրբեջանը տվել է 108 զոհ:

No comments: