Tuesday, November 22, 2011

Հայտնի գործարարն առաջարկում է Հայաստանից վտարել որոշ օլիգարխների

HayNews.am. 22-11-2011- «Հրապարակ» թերթում կարդում ենք. «Արցախցի գործարար Լևոն Հայրապետյանը, որը Գանձասարի եկեղեցու սալիկապատման պատմությունից հետո հեռացել է Հայաստանից` նեղացած, որ իր բարեգործությունները գնահատելու փոխարեն իրեն մեղադրում են պատմական հուշարձաններն աղավաղելու մեջ, մեր տեղեկություններով «Չենք լռելու» շարժմանը հարցազրույց է տվել, որտեղ խիստ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանություններին և հայտարարել, որ պատրաստվում է պայքարել նրանց դեմ: Նա ասել է, որ կիսում է Շառլ Ազնավուրի տեսակետը, որ նա հայտարարել է իր վերջին հարցազրույցում: Ավելին` առաջարկել է իրականացնել «ցուցակ-օպերացիա», այսինքն` կազմել երկրի «մոլախոտերի»` օլիգարխների ցուցակը և վտարել երկրից: Վաղը համացանցում կհայտնվի Լևոն Հայրապետյանի հարցազրույցը, որը նա տվել է հեռախոսով` Ֆրանսիայից»:

No comments: