Tuesday, November 22, 2011

ԱՄՆ դեսպանը ցավակցություն է հայտնել Ղարաբաղում զոհված հայ զինվորների հարազատներին

7Or.am. 22-11-2011- Նոյեմբերի 21–ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եվրոպական բժշկական կենտրոնի մանկական բաժնի բացման արարողության ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձել է նոյեմբերի 19–ին և 20–ին Ղարաբաղի հետ շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երկու ժամկետային զինծառայողների սպանությանը։
–Մենք դատապարտում ենք այս միջադեպերը և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին,–ասել է դեսպան Հեֆերնը։
Նա ընդգծել է, թե ԱՄՆ–ն հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շնորհիվ ղարաբաղյան հակամարտության արդարցի լուծումը կգտնվի։
–Ուժի կիրառման ցանկացած դրսևորում արժանի է դատապարտման, և մենք ձգտում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների միջոցով մեր ներդրումն ունենալ խնդրի խաղաղ կարգավորման մեջ,–հավելել է դիվանագետը։

No comments: