Tuesday, November 22, 2011

Ամերիկահայերը պահանջում են վերադարձնել «Զեյթունի Ավետարանի» էջերը

HayNews.am. 22-11-2011- Շուրջ 30 հայ ցուցարարներ հավաքվել են Լոս Անջելեսի Գեթթի թանգարանի շենքի մոտ` պահանջելով վերադարձնել 750-ամյա հայկական Ավետարանի 7 էջերը:
Ցուցարարները դուրս են եկել փողոց «Ամոթ Գեթթիին», «Մեր պատմությունը չի վաճառվում» պաստառներով: Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը:
Հիշեցնենք, որ Ամերիկայում Հայ Առաքելական եկեղեցու արևմտյան թեմը հայց է ներկայացրել դատարան Թոլա Գեթթիի թանգարանի դեմ`պահանջելով վերադարձնել 750-ամյա պատմություն ունեցող Աստվածաշնչի էջերը: Հայ եկեղեցու ներկայացուցիչների պնդմամբ, պակասող էջերը գողացվել կամ կորել են 1915 թվականին Հայոց Ցեղասպանության ժամանակ: Նոյեմբերի 3-ին Լոս Անջելեսի դատարանը մերժել է հայցը չեղյալ հայտարարելու Գեթթիի թանգարանի միջնորդագիրը:
«Զեյթունի Ավետարանը» գրվել է 1256 թվականին հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի կողմից: Ավետարանի մյուս մասը գտնվում է Մատենադարանում:

No comments: