Tuesday, November 22, 2011

Ռուսաստանը քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները

Tert.am.22-11-2011- Ռուսաստանն իր դժգոհությունն է արտահայտել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշման դեմ: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի`դա ավելի կբարդացնի իրանական ատոմային ծրագրի շուրջ ստեղծված առանց այդ էլ բարդ իրավիճակը:
«Դա լրջորեն կբարդացնի Թեհրանի հետ կառուցողական բանակցություններ վարելը: Պատժամիջոցները խստացնելը, որը որոշ երկրներ ինքնանպատակ են անում, չի նպաստի բանակցությունների սեղանի շուրջ նստելու Իրանի պատրաստակամության մեծացմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ռուս պաշտոնակցի՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե Թեհրանի հարցում իրենց դիրքորոշումները նույնն են:

No comments: