Wednesday, January 11, 2012

Թուրքիայի դեսպանը սպառնում է Ֆրանսիային

News.am. 10-1-2012- Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն, ով Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո հետ էր կանչվել Անկարա, վերադարձել է Փարիզ, որպեսզի ջանքեր գործադրի մինչեւ Սենատում այդ օրինագծի քննարկումները: Ինչպես հաղորդում է TRT.Russian-ը, Բուրջուօղլուն հայտարարել է. «Մեր խնդիրն է կարճ հեռանկարում ապահովել տվյալ առաջարկի սառեցումը, քանի որ դա անմիտ, անօգուտ, անպետք եւ ծայրահեղ վտագավոր է»: Դեսպան Բուրջուօղլուն հիշեցրել է, որ օրինագիծն ընդգրկված է Սենատի օրակարգում, եւ քննարկումները կայանալու են հունվարի 23-ին: Նա նշել է,թ ե առաջին հերթին պետք է խոչընդոտել երկխոսությանն այդ հարցով եւ մինչեւ 22-ը կանխել օրինագծի քննարկումը: Դիվանագետը նաեւ խոսել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ջանքերի մասին` միտված օրինագիծը ԵՄ այլ երկրներում տարածելուն: «Դա հավասար է Թուրքիայի դեմ նոր ճակատ բացելուն: Անիրատեսական է Ֆրանսիայի կողմից նման ջանքեր սպասելը, բայց եթե լինի, Թուրքիան համապատասխան կարձագանքի»,- սպառնացել է Բուրջուօղլուն:

No comments: