News.am. 11-1-2012- Հունվարի առաջին տասնօրյակում առեւտրային ձեռնարկությունների շրջանառությունը կտրուկ նվազում է: Ապրանքաշրջանառության ցուցանիշը հունվարին նվազագույնն է տարվա ընթացքում: Տոնական ծախսերից հետո բնակչության անապահով խավի ընտանեկան բյուջեն հայտնվում է ճգնաժամային վիճակում: Իսկ Հայաստանում 2011թ. նոյեմբերի տվյալներով, միջին ամսական աշխատավարձը 114,8 հազար դրամ էր (մոտ $300):
Նվազագույն աշխատավարձը 32,5 հազար դրամ է (մոտ $85): 2010-ին խորհրդարանը որոշեց 30 հազար դրամը բարձրացնել 2,5 հազար դրամով: Այդ չնչին ավելացումը պետական բյուջեի համար թանկ նստեց, քանի որ վարձու աշխատողները սկսեցին ավելի քիչ եկամտահարկ վճարել: «Միջին» վարձատրությամբ աշխատողները ամսական 0,5 հազար դրամ քիչ եկամտահարկ են վճարում: 400 հազար վարձու աշխատողների հաշվարկով ընդհանուր գումարը կազմում է տարեկան 2,4 միլիարդ դրամ:
Նշենք, որ 2010-ին պետբյուջեի հարկային եկամուտը կազմել է 574,1 միլիարդ դրամ (ավելի քան $1,5 միլիարդ), այդ թվում եկամտահարկը` 73,9 միլիարդ դրամ ( $0,2 միլիարդից քիչ):
Հիմք ընդունելով պաշտոնական վիճակագրությունը` վերլուծենք քաղաքացիների եկամուտների կառուցվածքը: 2010-ի տվյալներով, բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի եւ ամենահարուստ 10 տոկոսի եկամուտների տարբերությունը 14 անգամ է: Այս ցուցանիշը սովորական է լիբերալ տնտեսական քաղաքականությամբ պետությունների համար:
Որոշ երկրներում տարբերությունն ավելի մեծ է, իսկ ԱՄՆ-ում գրեթե նույնն է, ինչ Հայաստանում: Վերջին տվյալներով, ԱՄՆ-ում բնակչության 20 տոկոսը ստանում է եկամուտների 49,9 տոկոսը: Հայաստանում այդ ցուցանիշը հավասար է 44,8 տոկոսի:
Սակայն Հայաստանում վիճակագրությունը շրջանցում է ամենահարուստ ընտանիքներին: Պաշտոնական վիճակագրությունն ընդունում է այդ հանգամանքը: Ավելին` հարուստների եկամուտներում «կենսաթոշակ, նպաստ, եւ կրթաթոշակ» կետը հասնում է 7,7 տոկոսի, իսկ դրսից ստացվող մասնավոր փոխանցումները` 19,2 տոկոսի: Հասկանալի է, որ Հայաստանում ամենաաղքատների եւ ամենահարուստների եկամուտների տարբերությունն աղետալի է, քանի որ եկամուտների վերաբաշխման մեխանիզմն անարդյունավետ է, իսկ եկամտահարկի առավելագույն դրույքաչափը 20 տոկոս է:
Հիմնախնդրի լուծման եւ հարուստների եկամուտը ստվերից հանելու համար անհրաժեշտ է եկամտահարկը հասցնել մինչեւ 50 տոկոսի: Գերմանիայում այն հասնում է 53 տոկոսի, իսկ Շվեդիայում` 57 տոկոսի:
Հզոր տնտեսություն ունեցող, սակայն ընդհանուր բարձ կենսամակարդակ չապահովող Չինաստանում չի հարկվում ամսական մինչեւ $306 եկամուտը:
Սոցիալական ներդաշնակության համար Հայաստանում անհրաժեշտ է եկամտահարկի առավելագույն դրույքաչափը բարձրացնել առնվազն 2,5 անգամ:Wednesday, January 11, 2012
Հայաստանում ամենաաղքատների եւ ամենահարուստների եկամուտների տարբերությունը աղետալի է
News.am. 11-1-2012- Հունվարի առաջին տասնօրյակում առեւտրային ձեռնարկությունների շրջանառությունը կտրուկ նվազում է: Ապրանքաշրջանառության ցուցանիշը հունվարին նվազագույնն է տարվա ընթացքում: Տոնական ծախսերից հետո բնակչության անապահով խավի ընտանեկան բյուջեն հայտնվում է ճգնաժամային վիճակում: Իսկ Հայաստանում 2011թ. նոյեմբերի տվյալներով, միջին ամսական աշխատավարձը 114,8 հազար դրամ էր (մոտ $300):
Նվազագույն աշխատավարձը 32,5 հազար դրամ է (մոտ $85): 2010-ին խորհրդարանը որոշեց 30 հազար դրամը բարձրացնել 2,5 հազար դրամով: Այդ չնչին ավելացումը պետական բյուջեի համար թանկ նստեց, քանի որ վարձու աշխատողները սկսեցին ավելի քիչ եկամտահարկ վճարել: «Միջին» վարձատրությամբ աշխատողները ամսական 0,5 հազար դրամ քիչ եկամտահարկ են վճարում: 400 հազար վարձու աշխատողների հաշվարկով ընդհանուր գումարը կազմում է տարեկան 2,4 միլիարդ դրամ:
Նշենք, որ 2010-ին պետբյուջեի հարկային եկամուտը կազմել է 574,1 միլիարդ դրամ (ավելի քան $1,5 միլիարդ), այդ թվում եկամտահարկը` 73,9 միլիարդ դրամ ( $0,2 միլիարդից քիչ):
Հիմք ընդունելով պաշտոնական վիճակագրությունը` վերլուծենք քաղաքացիների եկամուտների կառուցվածքը: 2010-ի տվյալներով, բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի եւ ամենահարուստ 10 տոկոսի եկամուտների տարբերությունը 14 անգամ է: Այս ցուցանիշը սովորական է լիբերալ տնտեսական քաղաքականությամբ պետությունների համար:
Որոշ երկրներում տարբերությունն ավելի մեծ է, իսկ ԱՄՆ-ում գրեթե նույնն է, ինչ Հայաստանում: Վերջին տվյալներով, ԱՄՆ-ում բնակչության 20 տոկոսը ստանում է եկամուտների 49,9 տոկոսը: Հայաստանում այդ ցուցանիշը հավասար է 44,8 տոկոսի:
Սակայն Հայաստանում վիճակագրությունը շրջանցում է ամենահարուստ ընտանիքներին: Պաշտոնական վիճակագրությունն ընդունում է այդ հանգամանքը: Ավելին` հարուստների եկամուտներում «կենսաթոշակ, նպաստ, եւ կրթաթոշակ» կետը հասնում է 7,7 տոկոսի, իսկ դրսից ստացվող մասնավոր փոխանցումները` 19,2 տոկոսի: Հասկանալի է, որ Հայաստանում ամենաաղքատների եւ ամենահարուստների եկամուտների տարբերությունն աղետալի է, քանի որ եկամուտների վերաբաշխման մեխանիզմն անարդյունավետ է, իսկ եկամտահարկի առավելագույն դրույքաչափը 20 տոկոս է:
Հիմնախնդրի լուծման եւ հարուստների եկամուտը ստվերից հանելու համար անհրաժեշտ է եկամտահարկը հասցնել մինչեւ 50 տոկոսի: Գերմանիայում այն հասնում է 53 տոկոսի, իսկ Շվեդիայում` 57 տոկոսի:
Հզոր տնտեսություն ունեցող, սակայն ընդհանուր բարձ կենսամակարդակ չապահովող Չինաստանում չի հարկվում ամսական մինչեւ $306 եկամուտը:
Սոցիալական ներդաշնակության համար Հայաստանում անհրաժեշտ է եկամտահարկի առավելագույն դրույքաչափը բարձրացնել առնվազն 2,5 անգամ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment