Wednesday, January 11, 2012

Թուրք հաքերները Ֆրանսիային սպառնում են հաշվեհարդարով

Tert.am. 10-1-2012- Ֆրանսիացի պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, ֆրանսիական շատ կայքեր գրոհի են ենթարկվել թուրք հաքերների կողմից, որոնք սպառնում են հետագա հաշվհարդարով միչեւ օրինագծի` Սենատում քվերակությունը, գրում է «Nouvelles d`Arménie»-ին` վկայակոչելով «France-Presse»-ին: «Ֆրանսիայի ժողովրդի դեմ հաքերային «AyYildiz» («կիսալուսին եւ աստղ») խումբը ոչ մի բան չունի: Սակայն եթե դա շարունակվի, ավելի լուրջ գրոհներ կլինեն բոլոր խմբերի կողմից»,-ասել է նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչ Իսհակ Թելին: Թուրքական մեկ այլ հաքերային խումբ` «Akincilar»-ը, ֆրանսիացի պատգամավորներին խորհուրդ է տվել «ուսումնասիրել օսմանյան պատմությունը»: Հաքերային հենց այս խումբն էր գրոհել օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի, հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի կայքերի վրա: Հաքերների կարծիքով` կայքերի վրա գրոհը հանցագործություն չէ. «Մենք կիբերաշխարհում ներկայացնում ենք մեր ժողովրդավարական արձագանքը Ֆրանսիայի նկատմամբ` գլխավոր էջերում տեղադրելով հաղորդագրություններ, որոնք չեն վերաբերում կայքերի բովանդակությանը»: Ի դեպ, Թուրքիայում համակարգչային պիրատությունը պատժվում է ազատազրկմամբ: Սակայն ազգայնական-հաքերները որոշակի անպատժելիություն են վայելում, ասում է Ստամբուլի «Բելգե» համալսարանի նոր մեդիայի մասնագետ Օզգուր Ուչկանը: «Հաքերության այդ տեսակն իրականում չի պատժվում: Սակայն եթե նրանք գրոհեն թուրքական կայքերը, ոստիկանությունը կանի հնարավորը նրանց գտնելու համար: Գոյություն ունեն երկակակի ստանդարտներ»,-նշել է նա: Միաժամանակ նա կոչ է անում լուրջ չընդունել այդ խմբերի մասշտաբայնությունը` նշելով, որ «նրանք առավելագույնը 40-50 հոգի են» եւ ամենաշատը «պարզունակ գրոհներ» են իրականացնում:

No comments: