Wednesday, January 11, 2012

Իրանի հարցով ԱՄՆ ծրագրերը

Քաղաքականության, տնտեսության եւ անվտանգության ոլորտի բազմաթիվ նախագծերում իրանական թեման ունիվերսալ է դարձել: Ըստ էության, ունիվերսալ ռեսուրսներով համաշխարհային ռիսկերի «ծրագրավորումը» կապված է Իրանում ու նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: Ընդ որում, ոչ մի այլ սցենար, կապված Սիրիայի կամ Իրաքի ու Աֆղանստանի հետ, չեն կարող արդյունավետությամբ ու հասկացական բնութագրությամբ մրցակցել Իրանի խնդրի հետ: Իրանի հետ կապվում են ամենեւին ոչ նավթի գնի իրավիճակային տատանումները, այլ առավել երկարաժամկետ կանխատեսումներն ու ծրագրերը: Ըստ էության, խոսքը տարածարջանի ու համաշխարհային հասարակայնության ապագայի տեսլականի մասին է: Բացի այդ, ավելի ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ն շահագրգռված է ուժեղ ու արդիականացող Իրանով, որն ունակ կլիներ հավասարակշռող դեր ստանձնել ողջ Առաջավոր Ասիայում եւ հարակից տարածաշրջաններում: Չնայած ԱՄՆ ու Թուրքիայի մի քանի փոխադարձ ռեվերանսներին, այդ պետությունների հակասություններն այնքան խորն vեն, որ խոսք չի կարող լինել ռազմավարական բնույթի հարաբերությունների մասին ոչ ՆԱՏՕ-ի շրջանակում, ոչ էլ դաշինքից դուրս: Սաուդյան Արաբիան ունակ է միայն Թուրքիայի ու Իրանի զսպմանը, սակայն միայն այդ դերին, եւ ոչ ինչ-որ էքսպանսիայի, բացի արաբական մի քանի պետություններ նկատմամբ: Պակիստանի հետ ամեն ինչ պարզվել է, եւ այդ պետությանը, ըստ երեւույթին, մասնատում է սպասվում: ԱՄՆ կարիք ունի ավելի շուտ ոչ թե մարիոնետների, այլ առավել նշանակալի գործընկերների, որոնց շահերը համընկնում են ԱՄՆ շահերի հետ: Նման գործընկերներն ավելի էժան են արժենում եւ նրանց հետ համագործակցելն առավել շահավետ է: Առավել մոտ հեռանկարում ԱՄՆ ու Իրանի շահերը համընկնում են Իրաքում, որը դիտվում է որպես համաշխարհային նշանակության նավթի պաշարների պահուստ: Ամերիկացիները հասկացել են, որ Իրաքի հարցով դրված խնդրի լուծմանը հասնելու համար իրենց կարող է օգնել միայն Իրանը, որն ամենաշատն է շահագրգռված նրա տարածքային ու պետական ամբողջականության պահպանմամբ եւ համաշխարհային շուկա նավթի ծավալների անհրաժեշտ մատակարարման ապահովմամբ: ԱՄՆ-ն ունակ է քիչ թե շատ ադապտիվ կերպով կառավարել Մեծ Մերձավոր Արեւելքը միայն տարածաշրջանում 2-3 քաղաքակիրթ բեւեռների առանձնացման շրջանակներում, ինչը ենթադրում է իրանա-շիական դաշինքի ստեղծում, որը դատապարտված է կողմնորոշվել ու համագործակցել Արեւմտյան հասարակայնության հետ: Ընդ որում, դա պայմանավորված է ֆունդամենտալ պատճառներով ու գործոններով եւ քիչ է կապված Իրանի պետական-քաղաքական կառուցվածքի հետ: Եթե Իրանը ցույց տա, որ ունակ է քիչ թե շատ վերահսկել Իրաքի իրադարձություններն ու գործընթացները, դա կարեւոր հայտ կդառնա Արեւմուտքի կողմից իր կառուցողական դերի ու գործընկերության ճանաչման համար: Այժմ համաշխարհային բիզնեսում Իրաքի հետ շատ բան է կապված, քանի որ Իրաքից նավթի նշանակալի մատակարարումների շնորհիվ են նավթի համաշխարհային գները, եւ հետեւաբար բազմաթիվ այլ ապրանքների ու ծառայությունների գները կայունացել կամ նվազել: Իրադարձությունները ցույց են տվել, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ գլխավոր գործընկերը՝ Սաուդյան Արաբիան, չնայած տարբեր մանիպուլյացիաներին, Իրաքում չի կարողանում անհրաժեշտ սցենարներ կիրառել եւ վերահսկել սուննի արմատական կազմակերպությունները: ԱՄՆ-ն ու Իրանը Իրաքի շիաների գործընկերներն են, ովքեր կազմում են Իրաքի բնակչության 65 տոկոսը, եւ նրանց բնակության արեալն ընդգրկում է նավթի պաշարների 70-80 տոկոսը (այդ թվում, չշահագործվող հանքավայրերը): Իրաքում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջամտությունը ԱՄՆ ու նրա արեւմտյան գործընկերների համար ոչ մի օգտակար նշանակություն չի ունենա: Իրանի առջեւ դժվար խնդիրներ են դրված նաեւ համաշխարհային շրջափակումն ու մեկուսացումը հաղթահարելու հարցում, ինչի համար անհրաժեշտ են ոչ միայն քաղաքական որոշումներ տարածաշրջանային քաղաքականությունում առանձին ազդեցիկ պետությունների հետ, այլեւ առաջին հերթին ԱՄՆ հետ: Իրանը միշտ ենթադրել է մոտենալ ԱՄՆ հետ «մեծ երկխոսությանն» իր համար նախընտրելի դիրքով: Թվում էր, թե Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը կմոտեցնի այդ «գիծը», սակայն դա տեղի չունեցավ: ԱՄՆ-ն շատ կոշտ սանկցիաներ ընդունեց Իրանի դեմ, որոնց միացան Արեւմուտքի ու տարածաշրջանի առաջատար տերությունները, որն անհնար է դարձրել ԱՄՆ ու Իրանի հետ հարաբերություններում հավասարության նշանը: Եկել է նոր ու շատ հետաքրքիր մի փուլ, որը կավարտվի ամերիկա-իրանական հարաբերությունների նոր շրջանով, որոնք երբեք չեն ընդհատվել: Ամեն դեպքում, մինչ այժմ ԱՄՆ-ն ոչ մի լուրջ բան չի ձեռնարկել Իրանին ռազմական հարված հասցնելու համար: Կա որոշակի նախագիծ, սակայն այն մշակվել է դեռ 2001թ աշնանը: Իգոր Մուրադյան

No comments: