Sunday, February 26, 2012

Իրանը մտադիր է մոտ ապագայում 60 երկրների քաղաքացիների համար չեղյալ հայտարարել մուտքի անցագրերը

1in.am. 25-2-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է մոտ ապագայում 60 երկրների քաղաքացիների համար չեղյալ հայտարարել մուտքի անցագրերը, ինչը միտված է երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը: Այս մասին հայտարարել է Մշակութային ժառանգության կազմակերպության ղեկավար Սեյեդ Հասան Մուսևին: Վերջինիս խոսքերով՝ իրենց քայլը կարող է հանգեցնել զբոսաշրջիկների մեծ ներհոսքի, որոնց քանակը կարող է հասցվել 7 միլիոնի: Մուսևին հիշեցրել է, որ Իրանն անցագրային ռեժիմի երկկողմանի չեղյալ հայտարարման մասին համաձայնագրեր է կնքել Թուրքիայի և մի շարք աֆրիկյան երկրների հետ ու միակողմանիորեն վերացրել է Ադրբեջանի, Քենիայի, Վրաստանի, Սիրիայի և մի շարք այլ երկրների հետ գործող անցագրային ռեժիմը:

No comments: