Saturday, February 18, 2012

Սաակաշվիլին Ալիևին պատմական դեմք է համարում

Tert.am. 17-2-2012- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի համար պատմական դեմք է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, Սաակաշվիլին նման հայտարարությամբ հանդես է եկել երեկ` Ադրբեջանի և Թուրքիայի էկոնոմիկայի նախարարների հետ հանդիպման ժամանակ: Թուրքիայի էկոնոմոկիայի նախարար Զաֆեր Չաղլայանը և Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևը երեկ պաշտոնական այցով Վրաստանում էին գտնվում. մայրաքաղաք Թբիլիսաիում տեղի ունեցած թուրք- վրաց-ադրբեջանական գործարար համաժողովին մասնակցելուց հետո նրանք հանդիպել էին Սաակաշվիլիին: Կայքն ընդգծում է, որ հանդիպման ընթացքում Սաակաշվիլին խոսել է նաև տարածաշրջանային զարգացման գործում Ադրբեջանի ունեցած հատուկ դերի մասին և բարձր գնահատել վրաց-ադրբեջանական հարաբերությունները: Հանդիպմանը կողմերը հիմնականում քննարկել են տնտեսական հարբերությունների էլ ավելի զարգացման հեռանկարները, և ընդգծվել է տնտեսական համատեղ ծրագրերի (Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև) իրականացման կարևորությունը:

No comments: