Sunday, February 26, 2012

Էգեմեն Բաղըշը հոլանդացի պատգամավորին «հիմար» է անվանել

Tert.am. 25-2-2012- Թուրքիա և Եվրամիության համատեղ նիստի` հարց ու պատասխանի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել Թուրքիայի` Եվրոպական հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի և Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Բերրի Մադլեների միջև: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը, Մադլեները հայտարարել է, թե Եվրամիությունը չի ցանկանում Թուրքիային տեսնել իր կազմում, քանի որ իսլամը քննադատությունն այդ երկրում արգելվում է: «Դուք արդեն ինձ համար քննության պես մի բան եք դարձել: Ամեն ժողովի ընթացքում ձեր հետ կապված որևէ խնդիր եմ ունենում», - ասել է Բաղըշը, ապա մեջբերել մի թուրքական ասացվածք` «Հիմարների հետ վեճերում ես երբեք չեմ հաղթել»: Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև 2011թվականի նոյեմբերին, երբ Մադլեները Բաղըշին փորձել էր ծաղրանկար նվիրել, որի վրա գրված է եղել.«Աստված չկա, կրոնները սուտ են»: Բաղըշը նվերը չէր ընդունել` հոլանդացի պատգամավորին խորհուրդ տալով այն դնել «ավելի համապատասխան տեղ»:

No comments: