News.am. 17-2012- Ադրբեջանը ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հարցերը իրավական հարթությունից անընդհատ տեղափոխում է քաղաքական հարթություն: Այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը` Ստեփանակերտում «ԼՂՀ Անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին:
Նրա խոսքով, Ադրբեջանն ինքն է մարդու իրավունքների զանգվածային խախտումներ կատարել, եւ սեպարատիզմի, անջատողականության մեջ է մեղադրում ԼՂ ժողովրդին:
«Ժողովուրդների ինքնորոշումն ու եւ մարդու իրավունքները նախապայման են եւ պետք է ազատորեն կիրառվեն»,- նշեց Յուրի Հայրապետյանը: Վերջինս հիշատակեց ՄԱԿ-ի կանոնադրությունը, ըստ որի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի լիարժեք, իսկ այդ սկզբունքի մերժումը մարդու իրավունքների խախտում է: Յուրի Հայրապետյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով է հաստատել անկախ ապրելու իր իրավունքը: Ի դեպ, հանրաքվեին կարող էին քվեարկել նաեւ ադրբեջանցիները, սակայն նրանք հրաժարվել են:
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment