1in.am. 25-2-2012-Միջազգային ուժերի ներխուժումը Սիրիա անընդունելի է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանապարաստը:
«Իրանը դեմ է միջազգային ուժերի ցանկացած ձևի միջամտությանը Սիրիայի գործերին և սուր քննադատությամբ է հանդես գալիս ցանկացած տեսակի բռնությունների հանդեպ, քանի որ դրանք հակասում են մարդու հիմնական իրավունքներին և միջազգային օրենքների սկզբունքներին»,- հայտարարել է նա:
Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչը նաև ասել է, որ սուտ են այն հայտարարությունները, որ իբր թե Իրանը զենք է տրամադրում սիրիական կառավարությանը, որը կիրառվում է հակակառավարական ցույցերը ճնշելու համար:
Sunday, February 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment