Sunday, February 26, 2012

Օտարազգի բժիշկներին թույլատրվել է աշխատել Թուրքիայում

1in.am. 25-2-2012- Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ այսուհետ օտարազգի բժիշկները կարող են աշխատել Թուրքիայում, դրա համար նրանցից չի պահանջվի ունենալ Թուրքիայի քաղաքացիություն: Այս մասին նշված է Resmi Gazete-ում: Նոր օրենքը վերաբերում է օտարազգի բոլոր բուժաշխատողներին, բացի ատամնաբույժներից, դեղագործներից, մանկաբարձներից ու բուժքույրերից: Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը հայտարարել է, որ առաջին փուլում իրենք մտադիր են աշխատանքի տեղավորել մոտ 3000 մասնագետի: Նա ընդգծել է, որ եվրոպական երկրներում 100,000 մարդուն բաժին է ընկնում 340 որակյալ բուժաշխատող, մինչդեռ Թուրքիայում այդ ցուցանիշը չի գերազանցում 156-ը:

No comments: