HayNews.am. 17-2-2012- Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի լրագրող Զեյնեփ Օրալն այցելել է թուրք հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուին, ով ներկայումս պահվում է կալանքի տակ և այդ ընթացքում առաջարդվել է Խաղաղության նոբելյան մրցանակի` նաև Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար, փոխանցում է ստամբուլյան «ՀայԹերթը»:
Զարաքոլուն համարվում է Հայոց ցեղասպանության ընդունման համար պայքարող հայտնի թուրք մտավորականներից մեկը և Թուրքիայում գրքեր է հրատարակել 1915-23 թթ-ի հայերի ջարդերի մասին, ինչի պատճառով մշտապես հետապնդվել և հետապնդվում է թուրքական իշխանությունների կողմից:
Զարաքոլուին դեռ նոյեմբերին ձերբակալել էին կիսահորինված քրդական KCK կազմակերպության անդամ լինելու պատրվակով:
«Ջումհուրիյեթում» հրատարակված հոդվածը լույս է սփռում Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդի` բանտում անցկացվող օրերի վրա:
Մասնավորապես, վերջինիս հետ նույն բանտախցում են նրա որդին` Դենիզը և գիտնական Մուլազիմ Օզջանը: Ավագ Զարաքոլուն բանտում աշխատում է իր վեպի վրա: Վաղ է արթնանում, բավարարվում քչով (նա երկար տարիներ է անցկացրել բանտում` հետապնդվելով պետության կողմից):
Բավական ծանր է տանում այն փաստը, որ նրան հնարավորություն չեն տալիս օգտվել համակարգչից և համացանցից: Օրական ստանում է իր համար նախատեսված 4 թերթը, որոնք արխիվի պես հավաքում է:
«Ահա Թուրքիայի «զարգացող ժողովրդավարության» ողջ պատկերը»,-հեգնանքով գրում է հոդվածի հեղինակը:
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment