Հերթական պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից:
Իրանական նախարարությունն այսուհետ չի կարող օգտվել իր սեփականությունից, որը գտնվում է ԱՄՆ-ում կամ նրա վերահսկողության տակ: Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության ներկայացուցիչներին այլևս չեն տրվի ամերիկյան վիզաներ: Դրանով հանդերձ, թե ինչ սեփականության մասին է գնում խոսքը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չի հստակեցնում:
Նշենք, որ որպես վերոնշյալ պատժամիջոցների կիրառման պատճառ նշվում է, թե իրանական նախարարությունը աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: բացի այդ, ըստ Վաշինգտոնի, իրրանական այդ կառույցը խախտում է մարդու իրավունքներն իր իսկ երկրի տարածքում: Մասնավորապես, խոսքը գնում է Իրանի 2009 թվականի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության նկատմամբ կիրառված ճնշումների մասին:
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment