News.am. 25-2-2012- Պենտագոնն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Պարսից ծոցի շրջանում: ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը Կոնգրեսին տեղեկացրել է ծոցում ականների հայտնաբերման եւ ականազերծման սարքերի տեղադրման նախագծերի մասին, ինչպես նաեւ հետախուզական գործունեության ընդլայնման մասին: Նման տեղեկություն է հրապարակել այսօր Wall Street Journal թերթը` վկայակոչելով Պենտագոնի անանուն աղբյուրին:
Պենտագոնը մտադիր է նաեւ վերազինել ռազմանավերը, որ նրանք կարողանան գործել իրանական արագագնաց նավերի դեմ:
«Եթե թշնամին ցույց է տալիս մեզ իր հզորությունը, մեզ մոտ հարց է ծագում` ինչ կարող ենք մենք ձեռնարկել նրան շախ եւ մատ անելու համար: Թող թշնամին իմանա, որ մենք միջոցներ ենք ձեռնարկում պատրաստ լինելու համար», - մեջբերում է թերթն իր աղբյուրի խոսքերը:
Sunday, February 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment