Sunday, February 26, 2012

«France 24» հեռուստաընկերությունը հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Panorama.am. 25-2-2012- «Ես հայտարարում եմ, որ նման նախագիծ մենք չենք ունեցել»,-Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե «France 24» հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել Խոջալուի դեպքերի հետ կապված ադրբեջանական տեսակետը` ասաց ֆրանսիական հեռուստաընկերության ֆրանսալեզու եթերի համար պատասխանատու խմբագրության տնօրեն Ֆիլիպ դի Նասերը: Նշենք, որ ինչպես տեղեկացրել էին ադրբեջանական լրատվամիջոցները, նախորդ շաբաթ Ադրբեջան այցելած ֆրանսիական «France 24» հեռուստաընկերության թղթակիցը իր այցի շրջանակներում ռեպորտաժ էր պատրաստել, որում ներկայացվել էր Խոջալուի դեպքերի հետ կապված ադրբեջանական տեսակետը: Տեղեկատվության համաձայն, ռեպորտաժն, իբր եթեր էր հեռարձակվել ֆրանսիական հեռուստատեսությամբ: Panorama.am խմբագրությունը մեկնաբանությունների համար դիմել էր ֆրանսիական հեռուստաընկերության ֆրանսալեզու եթերի համար պատասխանատու խմբագրության տնօրեն Ֆիլիպ դի Նասերին՝ ադրբեջանական լրատվամիջոցների, մասնավորապես «ԱՊԱ» գործակալության ֆրանսերեն լեզվով տարածած տեղեկատվության առնչությամբ:

No comments: