Friday, March 2, 2012

ԵՄ-ը պատրաստ է ընդլայնել աջակցությունը ԼՂ հարցի կարգավորման հարցում. Ֆյուլե

News.am. 1-3-2012- «Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,-հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, երեկ կայացած վիդեոկոնֆերանսի ժամանակ Ֆյուլեն պատրաստակամություն է հայտնել ընդլայնել ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) ցուցաբերվող աջակցությունը: «Այդ աջակցությունը հնարավոր է Արևելյան գործընկերության շրջանակում (Արևելյան գործընկերություն» ծրագիրը ստեղծվել է Եվրամիության կողմից և ուղղված է ԵՄ-ի հետ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցմանը-Tert.am)»,-ասել է նա: Հանձնակատարը հավելել է, թե Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահությունն ամրապնդելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:

No comments: